«Եթե Իրանի ենթակառուցվածքներին հարվածելու վերաբերյալ ԱՄՆ նախագահի սպառնալիքներն իրականացվեն, ապա այն ամենը, ինչ դեռևս անվնաս է մնացել Իրանի զսպվածության շնորհիվ, կոչնչացվի հզոր հարվածներով այնպես, որ դրանից հետք անգամ չի մնա՝ ասես երբեք էլ չի եղել»,- ասված է Իրանի ԶՈՒ մամուլի ծառայության հայտարարության մեջ։               
 

Ի՞նչ մի երևելի նվաճում է արձանագրվել, որի մասին հիմա անդադար խոսում են, փոխանակ լռեն ու ամաչեն

Ի՞նչ մի երևելի նվաճում է արձանագրվել, որի մասին հիմա անդադար խոսում են, փոխանակ լռեն ու ամաչեն
24.01.2026 | 11:34

Հարց եմ տալիս՝ ո՞վ չէր կարողանա Հայաստանին բերել «խաղաղության դարաշրջանը» հենց այն եղանակով, որով այն «բերվել է» այսօր։

Ի՞նչ բացառիկ շնորհ, գիտելիք կամ հմտություն էր պետք՝ մեր երկրին այս հանգրվանին հասցնելու համար։

Ինչպե՞ս հասանք այս կետին, որի համար այսօր իշխանավորները միմյանց պարգևատրում են միլիոններով, որի համար արտաքին աշխարհից գովասանք ու մրցանակ են ստանում և որը առաջիկա խորհրդարանական ընտրություններում ներկայացվելու է որպես գլխավոր ձեռքբերում։

Կարիք կա՞ հիշեցնելու, որ ինչպես Փաշինյանի՝ փողոցից եկած թիմը, այնպես էլ ցանկացած ապաշնորհ մեկը, առանց տարրական գիտելիքի, առանց փորձի, առանց հմտության, քայլելով գար իշխանության՝ Արցախի հարցը կարող էր «լուծել» հենց այս կերպ, և կարող էր բերել հենց այս նույն «խաղաղությունը», որն այսօր ներկայացվում է որպես նվաճում։

«Խաղաղությունը», որի մասին այսօր խոսում են, ոչ թե ձեռքբերում է, այլ ընդամենը պարտության փաթեթավորում:

«Արցախը Հայաստան է և վերջ»-ից անցում է կատարվել «Արցախը Ադրբեջան է և վերջ» խոսույթին:

Փաշինյանին չի հաջողվել բանակցությունների միջոցով Արցախի հարցում հասնել որևէ հայանպաստ լուծման։ Ավելին՝ նա տապալել է ամբողջ գործընթացը։

Արդյունքը՝ ծանր պատերազմ, հազարավոր զոհեր, հյուծիչ բլոկադա, կրկնակի պատերազմ, կրկին զոհեր, հայաթափված Արցախ, Հայաստանի ինքնիշխան տարածքների օկուպացիա,

պատանդառված հայրենակիցներ, որոնց Բաքվում դատում են, արցախահայության՝ սեփական տներ վերադառնալու իրավունքի փաստացի վերացում։

Սրան գումարվում են՝ Ադրբեջանից հնչող բացահայտ հոխորտանքները, ՀՀ սահմանադրությունը փոխելու պահանջը, Հայաստանում ադրբեջանցիների բնակեցման օրակարգը, և վերջապես՝ Հայաստանին պարտադրվող ճանապարհը Սյունիքով, որտեղ Հայաստանը սեփական տարածքում դերակատարներից վերջինն է։

Ադրբեջանը երբևէ, անկախ Հայաստանի որևէ շրջանում, որևէ իշխանության պաշտոնավարման շրջանում կարո՞ղ էր պատկերացնել նման հանգուցալուծում, որ ժապավենը կապած կստանա բացարձակ դատարակված Արցախ, կնվաստացնի Հայաստանին այնպես, ինչպես այս ամբողջ ընթացքում:

Օրինակ, Հայաստանի ո՞ր ղեկավարի օրոք հնարավոր չէր հասնել այսպիսի հանգուցալուծման:

Ի՞նչ մի երևելի նվաճում է արձանագրվել, որի մասին հիմա անդադար խոսում են, փոխանակ լռեն ու ամաչեն:

Արմենուհի ՎԱՐԴԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 2069

Մեկնաբանություններ